Սա ևս մեկ անգամ փաստում է , որ Քոչարյանը մերկ է ու անօգնական…Տիգրան Սիմոնյանի ուշագրավ գրառումը

Տիգրան Սիմոնյանը գրում է.
Երեք անպատիվ ուժեր , երեք պատվազուրկ կուսակցություններ , քոչարյանի ներքնաշորի երեք տեսականի , որոշել են համատեղ հանրահավաք անցկացնել ։ Քաղաքականության մեջ սա կոչվում է գյադայություն ։ ԲՀԿ ֊ ի երկու խայտառակ ու տապալված հանրահավաքներից հետո , ցանկացած պատվախնդիր կուսակցություն , պաուզա կվերցներ ,

կմտորեր , կփնտրեր տապալման պատճառները ։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի կողմից ինչքան է ճնշումը մեծ այս փչովի ու արհեստածին կուսակցության վրա , որ հասկանալով , որ երկու տապալված փորձերից հետո , երրորդը դառնալու է քաղաքական ասպարեզը ընդմիշտ թողնելու հեռանկար , միևնույն է , գնում են քյալլագոզության ։ Սա Քոչարյանի ընտրած մարտավարությունն է ։ Նա լավ է հասկանում ,

որ թէ ԲՀԿ ֊ ն , թէ ՀՅԴ ֊ ն պախարակված և ժողովրդավարություն չունեցող այն ուժերը չեն , որոնցից կարելի է ինչ ֊ որ արդյունքներ հուսալ ։ Բայց սա է իր ունեցածը , իր գպանային կուսակցություններն ու ուժերը սրանք են ։ ԵՎ համաձայն իր մարտավարության , փողով ցույցեր կազմակերպելով կառավարության շենքերի առջև , հանրահավաքներ

կազմակերպելով , թեկուզ անարդյունավետ , իշխանությունների ուշադրությունը ուզում է շեղել իրենից , հնարավորինս երկարաձգել իր ազատության մեջ մնալու ժամանակը , մինչև հյուսիսից փչող քամիները կհասնեն օգնության ։ ԵՎ ում ՞ վրա է դրել Քոչարյանը իր հույսը ՝ ԲՀԿ ֊ կուսակցության ՞ , որտեղ իշխում է մտավոր հետամնացությունն ու ալան ֊ թալանով ապորինի հարստությունների ձեռք բերումը ։

ՀՅԴ ֊ կուսակցության ՞ , որոնք ունենալով հարգանքի արժանի պատմություն , որը սակայն այսօր ընկել է ապիկար , ժուլիկ , պատառ փաղցնող ստոր ու սրիկա քաղաքական գործիչ կոչվող ավանտյուրիստների ձեռքը , ապականելով դաշնակցության ողջ պատմությունն ու անցյալը ։ Հայրենիք ՞֊ ես ինքս ինձանից ամաչում եմ , որ սրան կոչեմ կուսակցություն , սա

բարձրագոչ անուն է , որի հովանու տակ պատսպարվում է օտար ուժերի գործակալ , այդ նույն Հայրենիքին դավաճանած ոմն մեկը , որն իր կրթությամբ ու պատրաստվածությամբ ոչնչով չի տարբերվում ԲՀԿ ֊ ի անգրագետ ղեկավարից ։ Ահա Քոչարյանի հայտարարած լուրջ ուժերը ։ Սա ևս մեկ անգամ փաստում է , որ Քոչարյանը մերկ է ու անօգնական ։

Նա մեղք է և նման , ճահճում խեղդվող և օգնություն աղերսող հանցագործին ։ Հ . Գ . Մոռացա խոսել Քոչարյանի մատյան գնդի մասին ՝ Հայոց Արծիվներ անունը կրող մի թափթփուկ ուժ , որը ղեկավարում է հոգեկան լուրջ հիվանդություններով տառապող մեկ ուրիշ թափթփուկ ։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante