Այլևս էս երկրի հերոսը չի կարող լինել մի մարդ , ով պարզապես…Երգահան Քրիստ Մանարյանի ջախջախիչ գրառումը

Դրամատուրգ, Երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էս պետության հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով ուղղակի շատ հարուստ է և սեփական բիզնեսը ՀՀ-ում հիմնելիս մեզ

դրանով ՙխաթր՚ է անում։ Էս պետության հերոսն այլևս չի կարող լինել մեկն, ով իր անձնական բանակով շրջապատված է գնում ուտել-խմելու և կարմիրի տակ չարգելակելով՝ հшյ հոյում է ոստիկանին։ Այլևս չի կարող լինել նա, ով միկրոֆոնը ձեռքին իր երգով և կատակով

սպասարկում է վերնախավի զվարճաքները,որին կարելի է հար կադրել երգել սեղանին կանգնած կամ կիսшմե րկ վիճակում։ Էս երկրի հերոսն այլևս նա չի, ով թիվիներից շատ է երևում մռայլ-չգնահատված հայացքով և խալաստոյ զեն քից շատ Է կր шկ արձակում սրա-նրա վրա, ՙարդարության ասպետի՚ձևով։ Էս երկրի

հերոսը նա չի, ով մրցասպարեզի մեջ մեր դրոշը մեջքին գցած, հաղթանակած բարձրացնում է ձեռքը, սակայն հետո մի շնորհավորանքով իրեն հանում է մեր դրոշի տակից և կանգնում շատ որոշակի դրոշակի ներքո։ Էս երկրի հերոսը չի կարող լինել նա, ով ժամանակին եղել է հերոս,

սակայն ժամանակի հետ եղել է համաժողովրդական արգահատանքի խորհրդանիշը։ Հաստատ արդեն նա չի, ով տուշոնկան փաթաթել է զինվորին նկարող երեխաների երազներով և կուլ ա տվել ար ջերի հետ միասին։ Էս երկրի հերոսն էն անհայտ հերոսը չի, ով նախկին բարձրաստիճան պաշտոնյային հասցնում է ինքնաս պшնության, որովհետև ՚կան հարցեր,

որ մեր խելքի բանը չեն՚… Էս պետության հերոսը ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ նա…էս պետության հերոսը հասարակ, սովորական, գլուխը կախ, մրջյունի նման բանող անձն ա, ում տղան կանգնած է առաջնագծում և ով եթե չլինի՝ ընդհանրապես ոչ պետությունը կլինի, ոչ էլ երեկվա, էսօրվա և վաղվա բոլոր հերոսները։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante