Վերջապես լավ լուր անպտղությամբ տառապող զույգերի համար։ Կառավարության որոշմամբ նման զույգերը անվճար բուժ օգնություն կստանան։ Ահա մանրամասները․․․

Վերջին նիստով կառավարությունը անպտղության նվազեցմանը նպաստող որոշում է ընդունել։ Որոշման համաձայն նման խնդրով տառապող զույգերը այժմ հնարավորություն կունենան անվճար ստանալու հետևյալ ծառայությունները՝

  • Պատճառագիտության հետազոտում
  • Բուժում
  • Հատուկ տեխնոլոգիաների կիրառում և իրացում

Որոշման արտոնություններից իրավունք կունենան օգտվելու, երկու և ավելի տարի, և կամ, հատուկ ցուցումներով անպտղություն ունեցող, այն զուգերը, երբ զուգից մեկը

1․ զինծառայող է

2․ ծառայությոան ընթացքում մահացած զինվորի ծնող է

3․ անապահով ընտանիք է

4․ հաշմանդամ է

5․ սոցիալական նպաստ ստացող սահմանամերձ գյուղերում ապրող է

Բժշկական օժանդակություն ստանալու համար պարտադիր պայմաններն են՝

1․ Զույգից գոնե մեկի ՀՀ քաղաքացի լինելը,

2․ Կինը 20-35 տարիքի է — բացառությամբ 2 կետով արտոնություն ստանալու իրավունքից օգտվելու խմբից

Օժանդակության մանրամասներին և սպասարկման հերթագրման պայմաններին կարող եք ծանոթանալ N 568-Ն որոշման տեքստում։

Понравилась статья? Поделиться с друзьями: