Արթուր Վանեցյանն ինձ համար «մահացած» ֆիգուր է, որը պետք է չեզոքացվի․․․

Արթուր Վանեցյանն ինձ համար «մահացած» ֆիգուր է, որը պետք է չեզոքացվի

Երեկ Սիցիլիայում տեղի ունեցած Իտալիա-Հայաստան հանդիպման ընթացքում հիմնական հարցը, որն ինձ տանջում էր, թերևս այն էր, թե ինչպես ֆուտբոլով զբաղվող որդուս բացատրեմ տեղի ունեցածը: Ֆուտբոլի երկրպագու եմ դարձել 1994 թվականին, մասնավորապես այն բանից երբ Ռոբերտո Բաջջոյի չիրացրած 11 մետրանոցի պատճառով Իտալիան աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում զիջեց Բրազիլիային:

Այդ օրվանից անցել է 25 տարի և այս ընթացքում դիտել եմ հազարավոր ֆուտբոլային հանդիպումներ: Չեմ հիշում գեթ մի խաղ, որտեղ թիմերից մեկը ունենար այս աստիճան թշվառ տեսք և պարտվեր 9:1 հաշվով: Ողջ գիշեր մտորելուց հետո, այդպես էլ չգտա հարցի պատասխանը, որը կտայի որդուս: Վստահ եմ, երեկ նման խնդրի առաջ են կանգել բազմաթիվ հայրեր:

Ինչևէ, հայկական ֆուտբոլում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, օրի օրի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ինձ մեղադրում են ուղղորդված գործողությունների, պատվերով հոդվածներ գրելու և կողմնակալության մեջ: Ինձ մեղադրում են նաև, այն բանի համար, որ ամիսներ առաջ գովաբանում էի ՀՖՖ-ին և վերջինիս նախագահ Արթուր Վանեցյանին, իսկ այսօր, իրենց լեզվով ասած, ցեխ եմ շպրտում նրա վրա:

Այո, գովաբանել եմ Արթուր Վանեցյանին և այսօր էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա օրոք տեղի են ունեցել բազմաթիվ դրական տեղաշարժեր: Իրավիճակին համապատասխան գնահատական տալը յուրաքաչյուր լրագրողի մասնագիտական պարտականությունն է:

Արթուր Վանեցյանի նկատմամբ վերաբերմունքս փոխվեց, այն բանից հետո երբ նա սկսեց շանտաժի լեզվով խոսել ժովովրդի կողմից ընտրված երկրի առաջնորդի հետ: Ըստ իս նման անձը բարոյական իրավուք չունի զբաղեցնելու հասարակական կազմակերպության նախագահի պաշտոն:

Նրա հետագա պաշտոնավարումը միանգամայն վտանգավոր եմ համարում: Արթուր Վանեցյան ֆիգուրն ինձ համար «մահացած է» և նա պետք է անհապաղ չեզոքացվի: Որպես լրագրող, ֆուտբոլասեր, որպես ՀՀ քաղաքացի իմ առաքելությունն եմ համարում թեկուզ ամենօրյա ռեժիմով մինչև վերջ պայքարել Վանեցյանին ժամ առաջ ֆուտբոլից չեզոքացնելու համար:

Հնարավոր է, ոմանք չհամաձայնեն, բայց Իտալիայից ստացած պատմական ապտակից անմիաջապես հետո, իրեն հարգող ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը կհայտարարեր իր հրաժարականի մասին:

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռացումից հետո, հայկական ֆուտբոլում բացահայտվեցին այպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են պայմանավորված հանդիպումները, ամենաթողությունը, անպատժելիությունը, գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Ու այսօր որոշ մարդիկ ինձ մեղադրում են, որ այդ երևույթների համար ուղղորդված մեղադրում եմ պարոն Վանեցյանին: Չէի ցանկանա խոսել 15 տարվա իմ գործունեության մասին, քանզի դրա գնատականը տվել և տալիս է ընթերցողս:

Իմ հասցեին մեղադրանքներ հնչեցնող հարգելի անձանց կխնդրեմ միայն՝ ներկայացնել հիմնավոր ապացույցներ պատվեր կատարելու վերաբերյալ: Կխնդրեմ նաև հիմնավոր փաստերով նշել նաև պատվիրատուի անունը:

Խնդրանքս պատշաճ կերպով կատարելու պարագայում ամենայն պատասխանատվությամբ խոստանում են հրապարակայնորեն ներողություն խնդրել և հրաժեշտ տալ լրագրությանը:

Որևէ հիմնավոր փաստ չներկայացվելու պարագայում ստիպված կլինեմ արձանագրել, որ ինձ պատվեր կատարելու մասին մեղադրանքները, ոչ այլ ինչ են քան մերկապարանոց հայտարարություններ:

Անկախ ամեն ինչից, ֆուտբոլին մոտ կանգնած բոլոր անձանց հորդորում եմ առկա ծանր իրավիճակում համախմբվել մեկ հարցի հայկական ֆուտբոլի փրկության օրակարգային հարցի շուրջ:

Հ․Գ․ Պարոն Վանեցյանին բազմաթիվ ծնողների անունից խնդրում եմ գոնե ներողություն խնդրել բոլոր երեխաներից Իտալիա-Հայաստան հանդիպումից ստացած հոգեբանական հարվածի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: