Գերմանիայում չեմ բուժվել Մայրապետյանի պես, որովհետեւ, դե… Չասեմ։

Լիզա Ճաղարյանն երեկոյան կես կատակ — կես լուրջ գրառում կատարեց իր ընթերցողների համար՝

«Լեղապարկս ցավում է արդեն երեւիիիի երեսուն տարի — մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ։

Տհաճ բան է անընդհատ ցավի հետ գիրկընդխառն ապրելը, մանավանդ որ՝ մեկ-մեկ համն էնքան է հանում, որ… Չասեմ։ Գերմանիայում չեմ բուժվել Մայրապետյանի պես, որովհետեւ, դե… Չասեմ։

Էստեղ էլ բուժվել եմ կիսատ-պռատ, քանզի, դե… Չասեմ։

Հիմա էլ՝ բրդյա շալով պինդ կապած նստած եմ, վասնզի, դե… Չասեմ։

Վերջը։

Էդ Մայրապետյանի լեղապարկն էդ ի՞նչ դարձավ, որ Հայաստանում չկարողացան բուժել, Գերմանիայում էլ էնքա՛ն չեն կարողանում բուժել, որ խեղճ մարդը հասնում է օդանավակայան, որ Հայաստան թռչի, մեկ էլ՝ վաԴանում է ու վաԴանում։

Ասե՞մ, թե՞ էլի չասեմ։»

Понравилась статья? Поделиться с друзьями: