1988թ-ի դեկտեմբերի 7-ի մասին շատ դժվար է ինչ-որ բան գրել՝ մանավանդ եթե․․․

1988թ-ի դեկտեմբերի 7-ի մասին շատ դժվար է ինչ-որ բան գրել՝ մանավանդ եթե այդ աղետն ու դրան հաջորդած մղձավանջը տեսել ես քո աչքերով․․․

Ուղղակի պատմեմ մի դեպք, որի ականատեսն եմ եղել մեր Գյումրիի տանը՝ 1988-ի դեկտեմբերի 5-ին:

Ես այդ ժամանակ Երևանում էի սովորում, բայց դասադուլի օրերն էին ու ես Գյումրիում էի:

Մեր տունը երկու մասից էր բաղկացած՝ հին հատված և նոր կառուցածը: Մենք տանեցիներով և բարեկամներով նստած էինք նոր մասում, ու ինձ պետք եղավ գնալ հին մասը, որտեղ խոհանոցն էր:

Մտա ներս: Տեսնեմ մի փոքր մուկ նստած է սեղանի տակ և չի շարժվում: Ավելի մոտեցա՝ մեկ է էլի չի փախնում: Շատ զարմացա։ Հետ գնացի մերոնց մոտ և հետ վերադարձանք երեք հոգով, եթե ճիշտ եմ հիշում: Բայց էս մուկն էլի չի փախնում: Չեմ հիշում ինչով, բայց սպանեցինք մկանը…

Երկու օր հետո եղավ աղետալի երկրաշարժը…

Միշտ ուշադիր եղեք, երբ այսպիսի տարօրինակ բաներ եք նկատում կենդանիների մոտ և հիշեք, որ մենք ապրում ենք աշխարհի սեյսմաակտիվ հատվածներից մեկում..

Понравилась статья? Поделиться с друзьями: