Տեսանյութ։ Հրանտ Բագրատյանի ուշագրավ հայտարարությունն ու Ալիևի հարձակումը. ինչ էր «հուշել» նա 3 ամիս առաջ Ադրբեջանի նախագահին

Դեռեւս հունիսին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Վերջինս շատ կոշտ քննադատելով ՀՀ իշխանությունների վարած

քաղաքականությունը` հայտարարել էր. «Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից եւ զուգահեռաբար պատրաստվենք հավանաբար աշնանը սկսվող պատերազմին…Եթե ես լինեի Ալիևի տեղը՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա, կորոնավիրուսից տառապող երկիր, հնարավոր է,

որ հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլև Հայաստանի սահմաններին անհանգստություն լինի»: ArmLur.am-ը փորձել է Հրանտ Բագրատյանից պարզել, թե որտեղից էր նրան նման տեղեկություն, որ աշնանը պատերազմ է սպասվում ու արդյոք իր հայտարարությունը

նպաստել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն Արցախի վրա ։ Բագրատյանը լսեց մեր հարցերը սակայն որեւէ ձեւով չցանկացավ պատասխանել դրանց. «Ցտեսություն»,-ասաց ՀՀ նախկին վարչապետն ու անջատեց հեռախոսը: Մանրամասները կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante