«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հզոր ապտակը Ալիևին. Ահա, թե ինչ է արել

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անհ իմն ու անհե թեթ է անվանել ԼՂՀ զե նք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մե ղադրանքները։ Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մե ղադրել էր մեծահարուստ հայ գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զ ենք տեղափոխելու մեջ։

«Ադրբեջանի նախագահի մե ղադրանքներն արմատապես անհիմն ու անհ եթեթ են, նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ–ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով», – ասել է գործարարը։

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։

«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմ բակո ծում է ադրբեջանական բա նակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հա կամար տությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին օգնություն ցուցաբերել։ «Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես միշտ եմ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել և մտադիր եմ հետագայում շարունակել բացառապես մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումը տարածաշրջանում»,–շեշտել է նա։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante