ՌԴ-ն համաձայնել է այս տարբերակին․ Լուկաշենկոն բացահայտեց, որ․․․Մանրամասներ ԼՂ-ի շուրջ բանակցություններից․ Ստյոպա Սաֆարյան

Քանի որ մի քանի ընկեր ու հայրենակից հարցրել են ու այդ հարցը կա, այստեղ էլ պատասխանեմ։ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից․

Ինչ է Ալիեւ ասածը. տվեք ամբողջը’ ոչ միայն 7 շրջանները, այլ ամբողջ Արցախը։ Սա ասում է 2013թ.ից, Կազանի առաջարկները մերժելու պահից։ Այն ժամանակ սեթևեթել է, թե կողմ կլինի «Արցախ-5 շրջան» տարածքում ռուս խաղաղապահներին, եթե Ռուսաստանը օգնի հետաձգել Արցախի հարցը անորոշ ապագա։

Ռուսաստանը համաձայնել է այս տարբերակին, Սերժ Սարգսյանը չի համաձայնել (Լուկաշենկոն բացահայտեց), քանի որ Արցախի կարգավիճակը հետաձգվում էր։ 2016թ. ապրիլյանը նախազգուշացում էր, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, զենքով կվերցնենք։ Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի շարունակությունը’ կողմերը համաձայնեցին բանակցություններին, Ռուսաստանն էլ խոստացավ համոզել համառող կողմին։

Սերժ Սարգսյանի վրա ճնշումները մեծացան։ 2018-ին նա հեռացավ հեղափոխության ճնշման տակ։ Փաշինյանը փորձեց պարզել, թե Ադրբեջանը փոխզիջումների տակ ինչ է հասկանում, ինչ է պատրաստ զիջել, եթե հայկական կողմից ակնկալվում է զիջում։ Ադրբեջանը պատասխանեց’ ամբողջը, տարածքներից դուրս գալու ժամանակացույց ու դա ասում է մինչև երեկ։

Ռուսները միամտաբար հավատում էին, թե Ադրբեջանը այդքանով հանդերձ համաձայն կլինի ռուս խաղաղապահներին ու Ալիեւն հորդորեցին համբերել (տեսեք 2018-ի որոշ ուղերձներ Ալիեւն ու Ալիևի վերջին բացահայտումը, որ իրեն հույսով են արել)։ Ալիևը երեկ հայտարարեց, որ իր տարածքում խաղաղապահ պետք չէ, ուզում է ամբողջը։

Փաշինյանը մինչ այդ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ու այլոք համաձայնեն, Հայաստանի համար էլ կարող է կոմպրոմիսային լինել ռուս խաղաղապահը, մանավանդ որ Ստեփանակերտը որոշեց այդպիսի նամակ գրել Ռուսաստանին։ Ալիևը երեկ կեսգիշերին մերժեց որեւէ տեսակի խաղաղապահ, ու հայտարարեց ամբողջը վերցնելու իր վճռականության մասին։

Փաշինյանը այսօր վերահաստատել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ցшվոտ տարածքային փոխզիջումների (ու դա արել և խոստացել են բոլոր նախկին նախագահներն անխտիր), բայց ոչ կապիտուլյացիային։ Կարող ենք ասել, որ անհաջող է ձեւակերպել, բայց իրականում սա է ասվել։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante