ՌԴ-ն այսօրվանից ևս 3 երկրի հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը. Ահա, թե որ երկրներն են. Արդյո՞ք Հայաստանը կա այդ ցանկում
Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ վերսկսում է ավիա հաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, հայտնում է ՏԱՍՍ գոր ծակալությունը՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումը հրապարակել է կորոնա վիրուսային համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում ։
Որոշումը նախօրեին ստորագրել է Ռուսաստանի դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հայտնի է, որ չվերթ ներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից վերականգնվելու են դեպի Սեուլ չվերթները ։ ՌՈւսաստանի Դաշնության իշխանությունները միջազգային ավիա
հաղորդակցությունը դադարեցրել էին մարտի վերջին, սակայն օգոստոսի մեկից սկսած՝ աստիճաբանար սկսել են վերականգնել միջազգային չվերթների մի մասը ։ Ներկայում Ռուսաստանի Դաշ նությունը չվերթներ է իրականացնում դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա, Շվեյ ցարիա, Եգիպտոս, Մալդիվներ և Ամերիկայի միացյալ Նահանգներ: