Ռազմական բեռով Իսրայելի օդանավակայանից օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները…Լապշիի նոր հայտարարությունը

Ադրբեջանին՝ Իսրայելի օգնության մասին գրառում է կատարել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը. «Երեկ Իսրայելում սկսվեց այսպես կոչված դատաստանի օրը, երբ հրեաները, ըստ ավանդույթի, պետք է ապաշխարհեն և ներողություն խնդրեն բոլոր նրանցից,

ում ցավ ու տառապանք են պատճառել։ Իսրայելում դատաստանի օրը գրեթե դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը, չեն աշխատում զվարճանքի կենտրոնները: Ավելին, այժմ նշվում է Եգիպտոսի և Սիրիայի հետ 1973-ի արյունալի պատերազմի տարելիցը, որի ժամանակ զոհվեցին ավելի քան 2500 իսրայելցի

զինվորներ։ Բայց նույնիսկ դատաստանի օրը՝ երեկ և անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավային ռազմական օդանավակայանից վայրէջք և ռազմական նշանակության բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները, որոնք Արցախի խաղաղ բնակիչների մահվան պատճառն են։ Ընկերներ,

ես ամաչում եմ և ցավում կատարվածի համար: Բայց ես նաև ուզում եմ հարցնել Հայաստանի ԱԳՆ-ին և Իսրայելում Հայաստանի դեսպանին` դուք ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այդ փաստին։ Առայժմ այն տպավորությունն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնել է հրեական դատաստանի օրվա կապակցությամբ և ոչ մի կերպ չի արձագանքում տեղի ունեցածին»։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante