Ու երբ հայրենիքիս երկինքը անամպ լինի, ես քեզ կզանգեմ ու կասեմ… Զինվորի չափազանց հուզիչ նամակը` ուղղված մորը, անհնար է կարդալ առանց արցունքների

Զինվորի նամակը. Մամ ջան. մի զանգիր, չշեղեմ ուշադրությունս. Պարտքս եմ տալիս հայրենիքիս, սակայն կյանքս քո համար եմ խնայում, իմ համար չէ, իմ մամ… Մամ, աղոթիր, անդադար աղոթիր, ծունկդ մի կտրիր

այն հողից, որ իմ մյուս ախպերների արյունով է սրբացած… մամ ծնկիր մեր սուրբ հողին ու աղոթիր… գիտես, որ քո աղոթքը քանի անգամ փրկեց կյանքս. Ու էլի կփրկի, համոզված եմ, աղոթիր, մինչև վերջին թուրքին չսա տկեցնենք: Ու երբ Արցախիս երկինքը անամպ լինի, ես քեզ կզանգեմ ու կասեմ բարև մամ ջան, ու վստահ եմ,

որ մոմի նման հալվելու ես իմ ձայնից ու ասես. « Բարև բալ ջան, բարև… ասես` կապույտ երկինքդ անամպ է… արի տուն իմ արև ,արի ու լուսավորի օրս, տունս, կյանքս… Արի ու ծխացրու ծուխը ծխանի, որ նոր զինվորդ ծնվի, որ մեր երկինքը միշտ անամպ պահի. Ու ես կգամ մամ, որ ծնկի իջնեմ քո մեռոնաբույր գրկում, որ համբուրեմ

վախից չորացած այտերդ, սրբեմ կարոտիդ արցունքներն ու ասեմ. « Դե այժմ զա րկ դհոլ զուռնան ու որդուդ պսակիր մամ ջան…» Աղոթիր, որ երազանքս երազանք չմնա մամ… աղոթիր. որ հեռախոսի միջից լսես ձայնս, որ քեզ ավետի հայրենիքի ազատության ու հաղթանակի լուրը, որ քեզ գոռամ. -Ալոոոո. բաաարև, մաաամ… ես գալիս եմ… Զինվորի նամակը.

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante