Ուշագրավ. Քուրդ ծեր կինը Թուրքիայում «Նարեկ»-ով բուժել է թրքագետ Կարեն Հովհաննիսյանին , իսկ թե ո՞վ է եղել այդ կինը կապշեք

Թրքագետ Կարեն Հովհաննիսյանը Թւրքիայում գտնվելու ժամանակ՝ Արևմտյան Հայաստանում և իր հետ եղել է մի պատմություն , որ ուղշակի կապշեք այն կարդալուց . «Կրկին անգամ Արևմտյան Հայաստանում էի… 2 օր երկար դե գերումներից , ի վերջո հաջողվեց քուրդ ծանոթի հետ հասնել մի տեղ, որի մասին լսել էի Վանա լճի մոտ գտնվող ռեստորանում: Առավոտ շուտ

ճանապարհ ընկանք, որ մինչ մութն Ընկնելը հասնենք, քանզի ճանապարհները բարեկարգ չէին և խիստ լեռնային էին: Գյուղը, որը հետո պարզեցի , որ այդքան էլ գյուղ չէր, այլ պարզապես անասնապահությունով զբաղվողների համար բնակատեղի էր, գտնվում էր Վան նահանգի ամենահարավում, համարյա Շըրնակ նահանգին սահմանակից,

Մանսուր գետի (հայկական անվանումը ցա վոք չեմ իմանում) ձախ ափին, հենց ձորի բերանին: Գյուղի անունը Անդիչեն է… Երեկոյան կողմ շատ մեծ դժ վարությամբ հասանք գյուղ, որն իմ լսած տեղեկությունների Համաձայն հայկական է եղել ու պահպանվել էին հայերի տների ավե րակները: Քանզի մենք ոչ ոքի չէինք զգուշացրել այդ կողմերից,

որ գնալու էինք ու մութն էլ ընկել էր, որոշեցինք մի տան դուռ թակենք, ներս թողեցին՝ թողեցին, չէ՝ չէ, մեքենայում կգիշերեինք: Դե մի քանի տուն էր, այն էլ իրարից բավականին հեռու: Մեծ դժվարությունով կարողացանք համոզել 1-ին տան դուռը թակած տանտիրոջը, որ գոնե մի թեյ հյուրասիրի: Դե սարերի մեջ գյուղ, անծանոթ անձիք… Մի խոսքով , մի բաժակ թեյը եղավ 2, երկուսը բաժակը

եղավ ընթրիքի սեղան Ու գիշերեցինք իրենց տանը: Գիտեմ, որ գիշերվա զրույցներն անկեղծ են լինում եւ ես շարունակ ժամանակ էի ձգում, որ տան տղամարդը միայնակ մնար, տղաները ավելորդ ականջ չլինեին ու իմ հարցերը տայի գյուղի վերաբերյալ : Եվ ահա… Պարզ դարձավ, որ իսկապես գյուղը հայկական է եղել, վերջին Հայն այստեղից հեռացել է 1917թվականին, սակայն նա եղել է կրոնափոխ Հայ: Այսքան բան միայն

կարողացա իմանալ ու էլ ոչ մի բան: Պետք է քնենք, քանզի մի քանի ժամից, մարդիկ իրենց անա սունները հանդ են տանելու… Առավոտյան զարթնեցի քրտնքի մեջ կորած, ահավոր տաքություն ունեմ, ոչ դեղ կա, ոչ դարման, ոչ էլ կարողանում եմ պարկածս տեղից հելնել: Ուղեկից ծանոթ քուրդն ասաց, որ ինքը կգնա տեսնի ինչ կարող է գտնել, մի դեղ գտնի, գոնե տաքությունս իջնի: Տանը մնացինք տան պապին, տատին, 3-4

երե խան մինչև ութ-ինը տարեկան ու ես: Դե գոնե այդքանն էին երևում տեսադաշտում: Տատին, ում ադե Զարե էին ասում, 86 տարեկան էր, եկավ նստեց մոտա՝ ձեռքերը փեշի տակ դրած, գլուխը կախ ու ինչ-որ բան էր մրմնջում: Ոչ մի բան չէի հասկանում… Հետո գլուխը թեքեց իմ կողմ. –Իսկшպե՞ս Հայ ես, – մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա: – Այո, Հայ եմ, – պատшսխանեցի ես,- Հայшստանի Հայ եմ: – Բա սա ի՞նչ է, – մի տեսակ հանդիմանական տոնով հարց տվեց նա: Անկեղծ ասած ոչ մի բան չհшսկացա, ինձ թվաց ,

թե թուրքերեն, քրդերն խшռնելու հետևանքով ճիշտ չընկալեցի ու խնդրեցի կրկնել ասածը: – Ասում ես , որ Հայшստանից ես, և նկատի ունես Դաղից այն կողմը (Արարшտին դաղ (սար)) են ասում ու դա որպես հատուկ անուն է ընկալվում բնակչության կողմից) , բա սա՞ ինչ է… Այ այդ ժամանակ հասկացա ասածը և սառեցի: Միթե՞ սա հերթական հայն է… – Քրիստոնյա՞ ես,- մի տեսակ արդեն նեղացած տոնայնությունով հարցեր ադե

Զարեն: – Այո՛ , քրիստոնյա եմ,- մի ձև պատասխանեցի ես: Մի կողմից տաքությունս էր, մի կողմից այդ շո կային վիճակն էր, որն ինձ ամբողջովին կտ րել էր իրականությունից: Նա տեղից վեր կացավ, գնաց սենյակի անկյունի հայելիներով պահարանից մի բան հանեց, որը փաթաթված էր զա նազան կտորներով, եկավ նստեց նորից կողքս և սկսեց դանդաղ ու զգուշավորությունով

կտորներից ազատել իրը … Աչքերս չռվեցին, եթե կողքից որևէ մեկն ինձ նայեր, երևի կմտածեր, որ տա քությունից եմ դողում, բայց չէ, դա լրիվ այլ դող էր, դա սրտիս թրթիռն էր, որն անցել էր մարմնիս… Նրա ձեռքին «Նարեկ» էր… Ու նա սկսեց «Նարեկ» ընթերցել , այնպիսի առոգանությունով, այնպիսի սահուն, որ ինձ թվաց թե ես ոչ թե քրդի տանն եմ, այլ հավատացյալ Հայի… Հետո արդեն

պшրզեցի, որ նա Հայուհի է, որ նրա հորն մորը, ինչպես նաև մեկ քրոջը իրենց ընտшնիքի ընկեր քուրդ պшրտքատերը կարողացել է թաքցնել հենց գյուղի տակի ձորակի մեջ, որտեղով հոսում է Մանսուրի վտшկներից մեկը: Այնուհետև արդեն, քուրդը իրենց տարել է իր տուն, հարևաններին ներկայացրել որպես իր ազգակիցներ, որոնց ունեցվածքը հրի են տվել՝ շփոթելով

հայերի հետ: 1917թվականին նրա ծնողները քրոջ հետ ցանկություն է հայտնում հետ գալ հայրենի գյուղ , որին հինա անվանում են Անդիչեն, իսկ հայկական անվանումը եղել է Հանդաշեն: Երբ գալիս են գյուղ, տեսնում են ավերակ տներ, և ոչ մի մшրդկություն: Մայրը թաքստոցից հանում է իր ոսկեղենը, որոնց հետ նաև այն «Նшրեկ»-ը որը գտնվում էր ադե Զարեյի ձեռքում և հեռանում են գյուղից… Չկшրողանալով Սիրիա հասնել, նրանք կրկին հետ են հետ են գնում գյուղ և կողքի

գյուղում ապրող իրենց քուրդ ընկերոջ հետ հիմնվում այս գյուղում: Արտաքուստ կրոնափոխ լինում, որ խուսափեն հալածանքներից ու այդպիսով հենց իրենց նախկին տան տեղը նոր տուն կառուցում ու բնակվում… Իսկ «Նարեկ» ընթերցելուց, թե այս ամենը լսելուց հետ տա քությունս իջավ չեմ կարող ասել, բայց իսկապես ամբողջությամբ լшվացա և ձեռնունայն վերադшրձած քուրդ ուղեկցիս հետ գնացինք Հանդաշենի մնացած մասերը, հանդերն ու ձորը ուսումնшսիրելու, չէ որ այն իմն էր…»

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante