Ուշագրավ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձեւ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր

զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձեւ: Բանաձեւի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է: Բանաձևում նշվում է, որ պատմականորեն հաստատված է, որ Արցախը

պատկանել է Հայաստանին։ Տեղեկացվում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի ռմբակոծությունների ֆոնին, Արցախի անկախության ճանաչումը ոչ միայն կլինի պատմական արդարության հաստատում, այլ այն Արցախի գոյատևման միակ տարբերակն է։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante