Ուղղակի շատ փող ունեն՝ մեյդան են ընկել…Նախկին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը՝ Սերժ Սարգսյանի ասուլիս հրավիրելու մասին

ՀՀ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր 1-ին մամուլի ասուլիսը՝ 2016թ.-ի ապրիլյանի թեմայով: Սարգսյանը ԱԺ-ում ապրիլյանի հանգամանքները քն նող հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխան չտվեց՝ խոստանալով առաջիկայում ասուլիս հրավիրել և,

իր ձևակերպմամբ, բոլոր հարցերին պատասխանել: Ապրիլյանի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019թվականի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբեր ամսին: Ավարտական զեկույցը քն նիչ հանձնաժողովը կներկայացնի աշնանը: Հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը լրագրողների հետ զրույցի

ժամանակ ասել է, որ ապրիլյանին վերաբերող գաղտնի ու ոչ գաղտնի ամբողջ տեղեկատվությունը այժմ գտնվում է ԱԺ-ում: Քոչարյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ հազարավոր էջերի ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյայի հանգամանքների

վրա: «3 հիմնական հարցերի պատասխան մենք պիտի կարողանանք տալ՝ մինչ ապրիլյանը մեր անվ տանգության համակարգը պատրա՞ստ էր այդպիսի գործողությունները կատեցնելու, 2-րդ՝ բուն պատ երազմի ընթացքում մենք ամբողջությամբ կարողացա՞նք ճիշտ օգտագործել մեր Զին ված ուժերի շանսերը, և այն կասկածների

մասին, որ առաջնագծի մեր զինվորները մնացել են մենակ, կամ երկիրը լիարժեք չի կատարել իր հիմնական կառավարման խնդիրները: Այս հարցերի բոլոր պատասխանները մենք կտանք եզրակացությունում, և վերջնափուլում՝ հակառ ակորդը ինչո՞ւ սկսեց, ու ինչպե՞ս ավարտվեց ապրիլյանը, այսինքն՝ բանակցային

պրոցեսը։ դրա մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան»,- ասել է Քոչարյանը: Ապրիլյանում հերոս ացած տղաների հարազատները և ծնողներն էլ պն դում են, որ պատ երազմի օրերին իրենց տղաները մնացել են առանց հացի, զե նքի, առանց օգնության: Աշնանը այս բոլոր հարցերի պատասխանները

կհրապարակվեն զեկույցի տեսքով: Մինչ այդ Սարգսյան Սերժը որոշել է հավանաբար մանրամասներ ներկայացնել ապրիլյանի ու իր իշխանությանը վերագրվող մեղադրանքների մասին: ԱԺ նախկին պատգամավոր, նախկին հանրապետական Աշոտ Աղաբաբյանը

կարծում է, որ Սերժ Սարգսյանը և Հանրապետականը հանրությանը ասելիք չունեն, իրենց սպառել են: «Անկեղծ ասած, չեմ ուզում իրենց մասին խոսել։ Ի՞նչ պիտի ասեն։ Իրենք իրենց արդեն սպա ռել են։ Պարզապես շատ փող ունեն՝ մեյդան են

ընկել։ Դրա համար ես իրենց մասին չեմ ցանկանում ընդհանրապես խոսել։ Ինչ էլ ասեն, հանրությունն ավելի շատ է զզվելու իրենցից։ Իրենք ի՞նչ ասելիք պիտի ունենան։ Թա լանել են երկիրը՝ այժմ ասելի՞ք ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աշոտ Աղաբաբյանը։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante