Նոր նախագիծ. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով. Մանրամասներ

hay-life.ru-ն գրում է.
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել և տուգանել այն վարորդներին,

որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն: Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000 դրամով։ Գերատեսչությունը

տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամը։ «Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար

նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է

դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- մեկնաբանել են նախարարությունից»,-նշված է հիմնավորման մեջ։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante