Հրաշալի լուր զինծառայողների համար. պետությունը շատ սպասված որոշում է կայացրել

Այն որ, երկրի թիկունքը պահող ու անվտանգությունը երաշխավորող ուժային կառույցներին (Բանակ, Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) օրենքով սահմանված տարբեր արտոնություններով պետք է խրախուսել ,

քննարկման ենթակա չէ. և միանշանակ ողջունելի է այդ ուղղությամբ , ինչպես ասում են նոր Հայաստանում, քայլ առ քայլ արվող բարեփոխումները. Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի

կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա

ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է հակասահմանադրական: Պատկերավոր ասած՝ այն զինծառայողները կամ ուժային կառույցների ծառայողները, ովքեր տարիներով արձակուրդ չեն գնացել, չեն ստացել արձակուրդային, արդեն կարող են ստանալ ոչ միայն

աշխատանքից ազատվելուն նախորդող 2 տարիների արձակուրդայինի փոխհատուցումը, այլև՝ այնքան տարիների համար, որքան պետությունը պարտք է: 2 տարվա վճարով սահմանափակող օրենքը ճանաչվել է հակասահմանադրական՝ խտրականության հիմքով:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante