Հիմա ես ոնց եմ ապրելու առանց քեզ…չեմ ապրելու շնչելու եմ…Արցախյան մարտերում զոհված Սիփան Սողոմոնյանի անչափ հուզիչ գրառումը

ՍԻՓԱՆ Արմանի Սողոմոնյան 2001 թիվ,,,
ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍ ԴԱՐՁՆԻ, ՏՂԵՍ,,,《Տղես, 20 հատ մեդալ ունեիր, արա՜ բա դու քո բազուկներով չկարացիր էդ թուրքին վերացնես, արա՜ 20 հատ մեդալ ունես, հաղթող ես եղել, հլը թիկունքիդ նայի,

արա՜ բա 20 մեդալի միջից ինչի՞ էս մեդալին թամահ արիր, էս մեդալին էի՞ր ձգտել դու, իմ մատիտով նկարած բալա, իմ աշխարհ… բա մենք էս էինք պլանավորել իրար հետ, ամեն ինչի մասին պլանավորել էինք, բացի սրանից, բա դու խի էս արեցիր…սարի ու անունիդ նման մի հատիկ էիր իմ սար, իմ թիկունք,

հիմա ես ոնց են ապրելու առանց քեզ արա՜, չեմ ապրելու շնչելու եմ, մենակ շնչելու,,,բա ոչ մի անգամ թույլ չես տվել վերդ գոռամ, բարձր խոսամ, արա՜ բա հիմա խի ես թողում որ գոռամ, խի ես թողում բարձր խոսամ, արի, արի մի թող, իմ բալա, իմ մատիտով նկարած անթերի բալա… խելագարության աստիճանի հասցնող լացն է, սիրտ մաշող ու կեղեքող, սրտի ամեն ցավը աշխարհին պատմող լացն է, քար սրտերը կավ դարձնող լացն է,,,

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ուզում մեր ազգի համար, որ էլ ոչ մի ՄԱՅՐ աչքը չթրջի,,, որ համազգային այս ՍՈՒԳԸ ավարտվի խաղաղությամբ

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante