Հակառակորդին պիտի ծնկի բերենք մի քանի օրվա ընթացքում… Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

Հակառակորդին պիտի ծնկի բերենք մի քանի օրվա ընթացքում… Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում:

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են:

Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք, և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու:

Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք».,-ասել է Հարությունյանը:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante