Կարևոր տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին. Մանրամասներ

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է․ «Վատ է, որ Հայաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանի օդային սահմանը բաց չէ. միգուցե դրա հիմքը օբյեկտիվ է, սուբյեկտիվ, միգուցե քաղաքական վերաբերմունք է երկրի նկատմամբ, ինչ է թե հեղափոխական իշխանություններին չեն սիրում, կամ հեղափոխական իշխանությունները իրենց ասածները չեն կատարում. ես դա չեմ կարող ասել, որովհետև ես փաստարկներ չունեմ: Ինձ համար

ավելի համոզիչ է այն, ինչը որ ես կարդացել եմ մամուլում: Այսինքն՝ առայժմ Ռուսաստանը խրախուսում է այն երկրներին, ովքեր իրենից կգնեն վակցինա: Ես դրան ավելի շատ եմ հավատում, քան, օրինակ, նրան, որ «Դոսյե»-ն հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կոշտ վերաբերմունք է լինելու, և շատերը այս ամենը կկապեն իրար: Ես

ընդունում եմ, որ դա կարող է լինել վարկածներից մեկը, բայց նույն վարկածը հավասարապես կարող է լինել նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածման թվերի աճը. դրանք բոլորը վարկածներ են, բայց թե ինչ կա Ռուսաստանի որոշման տակ թաքնված, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- հայտարարեց քաղաքագետը: ԳԱԼԱ-ն Ռուսաստանի որոշման վերաբերյալ զրուցել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա

Նաղդալյանի հետ: «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է

բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, և որի

հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,- հայտարարեց Նաղդալյանը: ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել, ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների

վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: «Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների

միջև: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»,-

եզրափակեց Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Ռուսաստանից Հայաստան վերադարձածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց. նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը իրենց խնդրին լուծում տա և իրենք կարողանան մեկնել ՌԴ:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante