Ծանր մարտերը շարունակվում են։ Մարդկային կորուստներ են լինում, տարածքային կորուստներ են լինում։ Բա պատերազմ է, հո՞ փլավ չեն բաժանում… Կառլոս Ռաիսյանի ուշագրավ գրառումը

Ծանր մարտերը շարունակվում են։ Մարդկային կորուստներ են լինում, տարածքային կորուստներ են լինում։ Բա պատերազմ է, հո՞ փլավ չեն բաժանում… Կառլոս Ռաիսյանի ուշագրավ գրառումը

Կառլոս Ռաիսյանն իր էջում գրում է.
Ծանր մարտերը շարունակվում են : Պատերազմը ակտիվ ընթացքի մեջ է : Մարդկային կորուստներ են լինում , տարածքային կորուստներ են լինում : Բնական է սա : Բա պատերազմ է , հո՞ փլավ չեն բաժանում:

Տակտիկական նահանջ կա , ուժերի տեղաբաշխում կա և ուրիշ լիքը այլ ռազմագիտական նյուանսներ կան : Հորդորում եմ , կոչ եմ անում անվերապահորեն աջակցել, վստահել մեր զինված ուժերի հրամանատարական կազմին և մեր հայրենիքի ղեկավարներին:

Թշնամին էլ է պատերազմում : Թշնամին անոտուգլուխ միջատ կամ կաթնասուն չի , որքան էլ, որ որոշ խմբեր փորձեն դա էդպես ներկայացնել : Էդ թշնամին ինքն իրենով արդեն, իսկ քանակով մի քանի անգամ գերազանցում է , գերազանցում է նաև զինատեսակներով ու զինամթերքներով ,

էդ թշնամին զգալի ու մեծածավալ աջակցություն է ստանում Թուրքիայից, Իսրաելից, Պակիստանից, Աֆղանստանից : Նրանք էլ են որոշակի հաջողություններ ունենում : Ոչ մի արտառոց ու աներևակայելի բան տեղի չի ունեցել : Հա, թշնամին որոշակի հաջողություններ գրանցել է : Բայց ի՞նչ հաջողություններ ու ի՞նչ գնով :

Չնչին ու ցանկացած պահի անհետացող հաջողություններ ունեն ու հսկայական կորուստներ :
Մենք իրավունք չունենք խուճապի ու հուսահատության : Մեր բանակը ի զորու՞ է շարունակել հերոսական դիմադրությունը : Այո՜, միանշանակ: Մենք ազգովի պատրա՞ստ ենք տեր կանգնել մեր երկրին :

Այո՜, միանշանակ : Հաղթանակը ի՞նչ տեսք ունի , ո՞րն է մեզ համար հաղթանակը:Հայաստանի (ներառյալ Արցախը) հավիտենական ազատ ու անկախ գոյությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա : Եվ ուրեմն ` հաղթելու ենք , որ ապրենք ու ապրելու ենք , որ հաղթենք : Հաղթելու ենք , չկասկածեք :

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante