Լուսաբացին, երբ մտա տուն ստացա ցավալի լուրն ու էլ…Դերասան Գնել Սարգսյանը ցավալի լուր հայտնեց

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման

Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայտնի և սիրված Դերասան Գնել Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. « Հենց նոր հասա տուն, իջել եմ հերթափոխի, կարոտել էի բոլորին, շատը երեխաներիս, փառք էի տալիս աստծուն որ……ամեն, ամեն ինչի համար: Գիտեի,

որ հարազատներիս ու ընկերներիս մեջ կան կորուստներ, առաջնագծում մի տեսակ այլ կերպ ես տանում այդ լուրը, բայց լուսաբացին, երբ մտա տուն ստացա ցավալի լուրն ու էլ ……էլ չգիտեմ ինչ ասեմ, իմ լավ ընկեր, ախր մենք սովոր ենք, որ դու միայն պիտի ուրախացնես մեզ…..Հովո ջան, ախպերս….փառք քեզ, փառք մեր բոլոր հերոսներին,փառք նահատակաց…»։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante