«Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանը և Արարատը». Ռուս տիեզերագնացը տիեզերքից նկարել է Հայաստանը ու հիացրել աշխարհին, այդ չքնաղ պատկերներով

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հիացած է Հայաստանի գեղեցկությամբ, ինչը շատ անգամ նկարել է տիեզերքից։ Հայերը տիեզերագնացության Բնագավառում մեծ ներուժ ունեն, սակայն դրա համար հսկայական ռեսուրսներ են հարկավոր, ինչը Հայաստանը չունի։ Սպուտնիկ Արմենիայի թղթակցի հետ զրույցի ժամանակ

այս մասին ասաց ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։ Նա այն տիեզերագնացն է, որ 2017 ու 2018թթ. տիեզերական թռիչքների Ընթացքում նկարել է Երևանը, Արարատ լեռը, Սևանա լիճն ու լուսանկարները հրապարակել համացանցում։
Հայաստանի Հանրապետությունը լուսանկարելու գաղափարը ծն վել է թռիչքի ընթացքում։ Նա 1-ին անգամ Հայաստանում է եղել 2014թ.-ին և

դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում Ու մասնավորապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում այլ ոչ մի տեղ չես գտնի։ «Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանը և Արարատը։ Ծանոթ վայրերն ավելի Դյուրին է գտնել, քան այն տեղանքները, որոնք

երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ տաս վայրկյանում դժվար է կողմնորոշվել և լավ կադր անել», – պատմում է Ռյազանսկին։ Տիեզերագնացի բոլոր լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերի մեջ։ Աղմ կահարույց լուսանկարներից վերջինը նա հրապարակել է փետրվարի 14–ին Ֆեյբուքյան իր

էջում։ Լուսանկարների մեջ պատկերված է Վանա լիճը, որը սրտի ձև ունի։ Ռյազանսկին ասում է, որ հայերի նման գեղեցիկ և խելացի մարդիկ տիեզերքի նվաճման հարցում մեծ ներուժ ունեն, սակայն Հայաստանն այսօր այդ ոլորտը սեփական ուժերով զարգացնելու միջոցներ չունի։ Այդ հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը մասնակցի միջազգային ծրագրերին։ Նա համոզված է, որ

եթե Հայաստանը կարողանա տիեզերական սեփական ծրագիր մշակել, լավ մոտիվացիա կլինի երե խաների, դպրոցականների տիեզերական հորիզոնը զարգացնելու նպատակով։ Դրա համար տիեզերական կորպորացիաներ են հարկավոր, որոնց շրջանակում միջազգային խումբը կկարողանար համատեղ նախագծեր իրականացնել։ Իսկ այդպիսի կորպորացիաներ այժմ չկան։ Ռյազանսկին

պատմեց նաև, թե ինչպես է տիեզերագնաց դարձել։ «Ես տիեզերագնաց լինելու մասին չէի երազում, ցանկանում էի դառնալ գիտնական, կենսաբան և մինչև հիմա էլ շատ եմ սիրում բնությունը։ 90–ականների վերջին, 2000–ականների սկզբին տիեզերական տեխնիկայի երկրային փորձարկող էի աշխատում։ Եւ երբ ՌԴ-ի գիտությունների ակադեմիան որոշում կայացրեց գիտնականների հավաքել և շանս տալ նրանց, ես օգտվեցի դրանից», – ասաց նա։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante