Ես մի բան եմ ընդամենը խնդրում. Սոս Ջանիբեկյանը կոչով դիմել է Համայն հայությանը

Հայտնի Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ես լոկ մի բան եմ խնդրում իմ հաղթանակած Հայ ժողովրդին: Չմոռանալ և միշտ պահել այն գիտակցությունը, որ ներկայիս իշխանությունը կառավարում է ու փորձում է

վերականգնել մի երկիր, ուր ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ ծախված է, լիքը կառույցներ գրավ դնելով` Քսան տարի հետոյի փողերը վերցրած լափած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքվել են, արտաքին լիքը պարտքերը կուտակված են: Իմ անձնական խնդրանքն է հայ ժողովրդին՝

չմոռանալ այդ ամենը, միմիայն աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, սուտ լուրերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջ ի վերջո մեր երազած երկրի կառուցման մի մասնիկը լինել»: Հիշեցնենք, որ հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանն առաջիններից էր, որը ժողովրդական շարժման

ժամանակ բարձրացավ բեմ ու այդ բեմից շարժմանը միանալու հորդերց, ոգևորեց հայ ժողովրդին: Նա կարծում է, որ քսան տարուց ավել մշուշային տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պիտի կարողանալ այդ ստեղծված մշուշը մաքրել: Այսօր այդ շրջանն է:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante