Դիմում եմ նրանց, ովքեր…Լևոն Արոնյանի ընկերուհու անչափ հուզիչ գրառումը

Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ընկերներ, Ատում եմ փողը ու այն փիլիսոփայությունը, որ փողից է կախված երեխայի կարգին կրթություն ստանալը, առողջ սնվելն ու սոցիումում մարդու ինտեգրված լինելը:

Կարծում եմ՝ շատերդ տեղեկացված եք Մխիթարի վերջին տեսանյութի մասին, բայց ես կցանկանայի ինչ-որ կերպ նպաստել խնդրի լուծմանը, այլ ոչ թե պարզապես քննարկել այն: Մխիթարը 20 տարի ծառայել է հայրենիքին ու այժմ տեսնում ենք հուսահատ մի մարդու,

ով երեխաների դիմաց նստած լաց է լինում անճարությունից. Երեխաների՝ ովքեր հիացմունքով են նայում իրենց հորը և ունեն բազմաթիվ սպասելիքներ ու հույսեր իրենից ու կյանքից: Ինքս ինձ այսօր հարց տվեցի,թե ինչու՞ եմ ուզում օգնել հենց Մխիթարին: Կարծում եմ,

որ պատճառն այն է, որ նա պատրաստ է ջանք թափել իր ընտանիքի համար: Նա այն մարդկանցից չէ, ովքեր պարզապես փող են խնդրում և չունեն աշխատելու ցանկություն: Ընդհակառակը՝ Մխիթարը պարզապես մարդ է, ում բախտը, ցավոք սրտի, չի բերել ու ով մեր կարիքն ունի: Ես

իսկապես ուզում եմ, որ մենք մի պահ ռացիոնալ մտածենք այս դեպքի մասին: Եթե 2000 դրամը մեզ համար ոչինչ չի նշանակում, ապա դա կարող է ճակատագրական լինել այս ընտանիքի համար: Մխիթարն ունի հինգ երեխա և կին, ով ունակ չէ աշխատել:Որքանով ես տեղեկացա,

երեխաների առողջականն էլ լավ վիճակում չէ: Դիմում եմ նրանց, ովքեր կցանկանան օգնել, կապնվե՛ք ինձ հետ անձնական նամակով: Ավելին, եթե առաջարկներ լինեն ավելի կայուն աշխատանքի կամ որևէ կերպ վերանորոգմանը նպաստելու, ևս մեծ գործ արած կլինենք այս մարդկանց համար: Գումարը

կտրամարդրվի ընտանիքի տունը վերանորոգելու և ապրելու մինիմալ պայմաններ ստեղծելու համար: Եկեք աջակցենք և օգնենք ևս մեկ հայ ընտանիքի լինել առողջ ու երջանիկ: Ժամանակն է, որ մենք սկսենք ծառայել այն մարդկանց, ովքեր ժամանակին մեր ու մեր երկրի համար են ծառայել ու հանուն մեզ վտանգել իրենց կյանքը:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante