Գիտեք արդեն, որ մեր զինվորին կրկին գլխատել են… թե ինչո՞ւ, կարծում եմ հասկանում եք, որ…Հայկ Սահակյանի ուշագրավ գրառումը

Հայկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիտեք արդեն, որ մեր զինվորին կրկին գլխատել են… թե ինչո՞ւ, կարծում եմ հասկանում եք՝ սեփական զորքի մարտական ոգին բարձրացնելու համար:

Մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով քաղաքակրթական շատ ցածր, կամ այլ մակարդակի վրա է գտնվում, երբ մարդկանց գլխատելը, քառատելը, անդամազրկելը, ամենատարրական իրավունքների ոտնահարումը նորմալ է, օրինաչափ է, խրախուսելի է:

Կարելի՞ է արդյոք նման թշնամու հետ կռվել՝ պահպանելով քաղաքակրթական քո բարձր աստիճանը, ասպետական բարձր չափանիշները (որով, սովորաբար, առաջնորդվում են մերոնք), մարդկային տարրական իրավունքները, թե՝ ոչ:

Պատմության մեջ մի կերպար կա, ով արդյունավետ միջոց է գտել թուրքական գործոնի դեմ պայքարում. Վլադ Ցեպիշ կամ Վլադ Ցցանիստ` Կոլոսաժածել (հայերեն թարգմանությունն իմն ա, եթե ճշգրիտ տերմինը գիտեք, գրեք խնդրում եմ): Ուրեմն, պատմական անցքերի մանրամաների մեջ չմտնելով, կարճ ասեմ, որ մեր Վլադը, Մեհմեդ 2-րդ

սուլթանի կողմից հարձակման ենթարկվելով, դիմում է եվրոպական երկրներին՝ օգնության խնդրանքով, սակայն անհանգստության, խաղաղության հորդորներից ու սին խոստումներից բացի ուրիշ ոչինչ չստանալով, որոշում է ինքնուրույն պայքարել թուրք կայսրի դեմ: Բայց քանի որ մարդկային և նյութական անհամաչափ սուղ ռեսուրսների տեր է

լինում Վլադ Ցցանիստը, որոշում է հոգեբանական զենք կիրառել՝ դաժան, արյունարբու թշնամու՝ թուրքերի դեմ. բոլոր առճակատումների հետևանքով թշնամու զորքից մնացած գերիներին և մահացածներին ցցի է նստեցնում (դաժան տեսարան ա): Մեհմեդ 2-րդը, սեփական զորքի 100 հազարավոր նեխող դիակները

ցցին նստած տեսնելով, զարհուրում է և առանց հետ նայելու փախչում: Պետք է ճանաչես թշնամուդ, նրա մոտիվացիաները, ուժեղ և թույլ կողմերը և հարվածես ամենաթույլ կետին՝ մինիմալ կորուստներ ունենալու և հաղթելու համար: #խոտորնակինխոտորնակ #սրիդեմսուրենհանում #ատամնընդատաման

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante