Արայիկ Հարությունյանը քիչ առաջ շատ կարևոր կոչով հանդես եկավ

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զի նապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս:
Սիրելի ՛ ընկերներ
Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները,

ձեր սերնդի ապագան անպաշտպան թողնելու 1-ին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ կարծում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր հարազատների համար, չարաչար սխալվում եք: Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար 1 անգամ արդեն մեծ գին ենք վճարել:

Սա մեր վերջին կռիվն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դա վաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք թշ նամուն ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները: Ուստի, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների,

որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր ամուր կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են անկոտրուն ու առավել ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանզի բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը:
Արցախը սպասում է բոլորիդ:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante