Այստեղի հայերին կասեմ՝ գնացեք ասե՛ք հայերին շուտով կդադարեցվեն մահերը և մարտերը…Դոնալդ Թրամփի Նոր Հայտարարությունը

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։

Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին

պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ «Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ։ Գնացեք և ասացեք սա ժողովրդին, հայեր: Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Թրամփը», – ասել է Թրամփը։

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante