Քիչ առաջ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը շատ կարևոր հայտարարություն է տարածել

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով ։ Այս մասին հայտնել էր հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության նախարար Արսեն Թորոսյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Չէի ցանկանա վարակիչ

վիրուսի դեմ պայքարը հետևյալ տրամաբանության մեջ ներկայացնել, սակայն մենք բոլորս վերջապես պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար առավել էական ու թանկ ։ Մեր սեփական

զավակի հարսանիքը, թե մեր սեփական ծնողների կյանքը… Մեր ընկերոջ զավակի կնունքի խնջույքին մասնակից դառնալը, թե մեր ծնողների կյանքը ։ Մեր գործընկերոջ ծննդյան տոնի արարողությանը մասնակից

դառնալը, թե մեր ծնողների կյանքը ։ Մեր զավակներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան տոնի ցերեկույթին մասնակցելու համար, թե հենց նրանց առողջությունը… Եկել է կողմնորոշվելու ժամանակը…

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով