Փաշինյանի պատմական հայտարարությունը Ստեփանակերտում կուլ չգնած Ադրբեջանին, քոչարյանականներին և ՀՀԿ-ին։ Ովքե՞ր են դեմ միասնական հայ ժողովրդին։

Վարչապետի վերջին հավաքը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում շատ մեծ ալեկոծություններ առաջացրեց ցանցերում և այլ մեդիայի շրջանակներում։

Բանն այն է, որ Փաշինյանն իր ելույթի ընթացքում արեց պատմական հայտարարություն։

Նախ և առաջ հավաքն իր բազմամարդությամբ և պոզիտիվ էներգետիկայով արդեն իսկ շփոթմունք և դժգոհություն առաջացրեց «չուզողների» շարքերում։

Իսկ առավել կատաղի էմոցիաներդուրս պրծան այն ժամանակ, երբ վարչապետն երեք բառով արտահայտեց ՀՀ կառավարող օրգանի և ժողովրդի տեսակետն ու շարժման ուղղությունը Ղարաբաղյան խնդրի շուրջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները չստիպեցին իրենց սպասել՝ անմիջապես լուրերում հայտնվեց անհանգստությունը, թե ՀՀ ղեկավարը հայտարարել է Արցախը Հայաստանի Հանրապետության մաս։

Բայց եթե Ադրբեջանի վրդովմունքը նման իրադարձության շուրջ ինչ որ տեղ հասկանալի է, ապա ավելի շատ հարց է առաջացնում ներհայսատանյան խմբակների և անձանց «թունավոր» արձագանքը։

Դատարանի առջև կանգնած Քոչարյանի երկրպագուներն ու ՀՀԿ բեկորները հավաքից անմիջապես հետո սկսեցին քարկոծել Փաշինյանի ելույթն ու վարկաբեկել Փաշինյանին՝ մեղադրելով անպատասխանատվության մեջ։

Ոչ ոք չի պարտադրում կիսել, կամ համաձայնել վարչապետի տեսլականի հետ, բայց նման բացառիկ հավաքը «ցեխով լցնելն» առնվազն ստորություն է։

«Համակերպվեք ձեր պարտության հետ, մի եղեք ադրբեջանցի, մենք բոլորս ապրում ենք միասնական Հայաստանում»,- եզրափակում է կատարվածի մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը Դավիթ Ջալալյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: