Փաշինյանին սուտ տեղեկություններ է տրամադրվել — 700 մլն տուգանքի մասին

«Կարևոր տեղեկություն է Ամուլսարի վերաբերյալ, անպայման կարդացեք։

Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից՝

Մետաղական հանքարդյունաբերության առողջապահական բացասական հետևանքներն ապացուցելու կարիք չկա և նույնիսկ հարցնել պետք չէ, թե դա կա, թե ոչ։ Քանի որ նաև Ամուլսարի առումով է այդ մասին քննարկվել առողջապահության նախարարի հետ այս օրերին՝ մի երկու կետ նշեմ․

  •  Ոչ Ամուլսարի և ոչ էլ Հայաստանում որևէ այլ հանքի դեպքում իրական վտանգները չեն գնահատվել և չեն փորձաքննվել։
  • Չեմ հիշում որևէ բնապահպանական փորձաքննության եզրակացություն, որի մեջ դրա մասին բան լինի գրված։
  • Հանքերի աշխատակիցների մեծ մասը կամ չունի բժշկական ապահովագրություն կամ այն կիսատ-պռատ մի բան է։
  • Ամուլսարի վերաբերյալ Քննչականի հրապարակած ոուսումնասիրության մեջ հարց է տրված փորձագետներին, թե Լիդիանի հաշվետվություններում բնապահպանական անվտանգության տեսանկյունից հատկապես որ ռիսկերը հաշվի չեն առնվել: Այս բացթողնման արդյունքում ինչպիսի վնասներ կարող են առաջանալ բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար:
  • Պատասխանի մեջ առողջության վերաբերյալ հարցը մնացել է անպատասխան:
  • Սնդիկի և որոշ թունավոր գազերի հնարավոր արտանետումները ճիշտ չեն գնահատվել։»

Համլետ Աբրահամյանը գրում է՝

«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԽԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԵ՞Լ
700 միլիոն տուգանքի սուտ տեղեկության մասին

Ես հիմա խոսեցի Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ, և նրանք ասացին, որ կարևոր չէ, եթե ընկերությունը օֆշորային գրանցված է, թե ոչ: Կարևորն այն է, ինչ գրված է պայմանագրում: Եթե պայմանագրում գրված չէ, որ վեճի դեպքում կպահանջվի արբիտրաժ, ապա կողմերը չեն կարող գնալ արբիտրաժի:

Ստորև ներկայացված է Լիդիանի և բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագիրը, որտեղ Արբիտրաժի մասին խոսք չկա:

9. Վեճերի լուծումը
Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջեւ առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:»

Նյութը՝ Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: