Տո թեկուզ խաշ ուտեք, բայց ձեր խաշը։ Լրջով էլի․․․ Ա տո էս ինչ վիճակա, յաա

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հաճախակի է գրառումնեռր կատարում իր էջում։

Գրառումների մեծ մասն արձագանքն են երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների։

Եվ բնական է, որ առանց էմոցիաների նման թեմայի կողքով անցնել անհնար է։ Որպես ապացույց կարդացեք այսօրվա գրառումը՝

«Բադ ըլլամ․ ամբողջ պատս կամ Իլոն Մասկի սրահապատ մեքենան ա, կամ Արարատ Միրզոյանի խաշը։

Ազգ իմ, հայրենակիցք եւ համաքաղաքացիություն, հարեվանություն եւ համադնթականներ, դուք ջոգում եք, որ եթե ձեզ տաս րոպեից ավել էս կյանքում հետաքրքրում է ուրիշի կերած խաշը, դուք ձեր կյանքն եք վատնում դատարկաբանության վրա, փոխանակ մի լավ գիրք կարդաք, կինո նայեք։

Տո թեկուզ խաշ ուտեք, բայց ձեր խաշը։

Լրջով էլի, ախր իմ ժամանակն էլ ա է վատնվում, ես էլ բաբուինի պես հիպնոզացված էդ խաշ֊խաշ պոստերը կարդում եմ հերթով։

Ա տո էս ինչ վիճակա, յաա»

Понравилась статья? Поделиться с друзьями: