Տիկին Զոհրաբյան, ցանկանում եմ հիշեցնել, որ Դուք․ Գայա Արզումանյանի չափազանց կոշտ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին

Տիկին Զոհրաբյան, փոխանակ հորդորեք, որպեսզի մարդիկ պահպանեն համավարակի կանոնները, որոշել եք «գողական գնա՞լ». Գայա Արզումանյան

Գայա Արզումանյանը գրառում է կատարել. «Հույս ունեմ՝ Դուք չեք հшսկանում, թե Ձեր այս քայլը ինչ բացասական նշանակություն կարող է ունենալ առողջապահական համակարգի համար, հակառակ

պարագայում Դուք պետք է, որ թքած ունենաք մարդկային կյանքերի վրա Ու Ձեր ոչ մի հայրենասիրության բոցшշունչ ելույթը կամ ստատուսը հակառակը չի կարող վստահեցնել, եւ այդ

պարագայում թույլ տվեք ասել, որ Ձեր ողջ կուսակցության գաղա փարական հայրենիքը սկսում է սեփական գրպանի մեջից եւ ավարտվում Գագիկ Ծառուկյանի կազինոների եւ ռեստորանների

պարիսպներով։ Տիկին Զոհրաբյան ցանկանում եմ հիշեցնել, որ Դուք ոչ թե քր. աշխարհ ունեցող հեղինակություն եք, այլ ՀՀ-ի Ազգային Ժողովի, այսինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ,

ասեմ ավելին Ձեր առաջնորդը, ղեկավարը, լիդերը, ով հանրության շրջանում հայտնի է որպես ոչ օրինապաշտ անցյալով անձ, այնուամենայնիվ նա եւս քր. հեղինակություն «Գագիկ Աբովյանսկին» չէ,

այլ նախկին ոստիկшն Գագոն է (այն ժամանակ կարծեմ դեռ ոստիկանություն չէր), ով այսօր հանդիսանում է, որպես «երկիրը փրկող» հայորդի։ Ինչպես կասեր դասականը. «Այսօր Դուք գողшկան եք թե պատգամավոր» #տեսակետ»

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով