Տեսեք, թե ինչ են ասում սրբի լուսապսակ հագած լրբերը. Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանն իր էջում գրառում է կատարել. «ԵՐԿՈւ ԽՈՍՔ… /Լրբերը սրբեր են դարձել/։ Մարդ որքան ամբարտավան, լկտի, անբարոյական ու իրականությունից անջատված պետք է լինի, որ մոռանալով իր անցյալը և իր` ով լինելը այդ ոչ հեռավոր անցյալի մեջ, անամոթաբար ճամարտակի ներկայի վերաբերյալ։

Տեսեք, թե ինչ են ասում սրբի լուսապսակ հագած լրբերը։ «Այժմ ինչ եմ առաջարկում, ժողովուրդ ջան, եկեք քարը փեշերիցդ թափեք, համ Նիկոլ Փաշինյանին այդ բեռից կազատեք, համ էլ պետությունը ոտքի կանգնելու հնարավորություն կունենա»։ Եվ սա ասում է «սուրբ» աշոտյանը։

Մի կողմ դնելով արած և չարած այն ամենը, ինչի համար սրան ու իր ելուզակախմբին մերժեց ազգը, մնում է ասել. — Այ տղա, տասնյակ հազարավոր քաղաքացիներ միաբերան քեզ առաջարկել են աշոԾյան լինել և դու ոչ մի ձև չես ուզում աշոԾյան լինել։ Ու այսօր եկել, միայնակ առաջա՞րկ ես անում հարյուր հազարավորներին։ Ի՞նչ հույսով, այ տղա։

Ա՜յ թե հումոր ունես, հա՜… Այնուհետև էլ հավելում է, թե` եթե Նիկոլը մի շաբաթվա մեջ հրաժարական տա, ինքը կհեռանա քաղաքականությունից։ Տղա ջան, եթե քեզ թվում է, թե դու հիմա քաղաքականության մեջ կաս, ապա կորցրել ես իրականության զգացումը գերագնահատում ես սեփական ես-իդ նշանակությունը և դերակատարությունը։ Այս ջահելին ունիսոն ձայնակցում է հաջորդ ջահելը` «սուրբ» Է. Շ.-ը։

Սա էլ ասում է. -Նիկոլ, հրաժարական տուր, նորմալ կառավարություն գա, այս պետությունը փրկի։ Տղա ջան, քո պատկերացրած նորմալը տեսել ենք տասնյակ տարիներ և դա մեզ անհրաժեշտ չի ու դու ինչքան քիչ ոտքերո տակ ընկնես, այնքան լավ քեզ և ձեր թայֆայի համար։ Շատ խոսելը բոլորովին էլ շատ խելք ունենալու ազդանշան չէ։
Եկանք, հասանք արդեն «սուրբ» հովհաննիսյանարփինեին։

Սա էլ ոչ ավել, ոչ պակաս, ընդգծում է. — Ձեր` վայրկյան առաջ հեռանալը մեզ կօգնի պետությունը փրկել։ Այս կնոջը ամուսնանալն էլ չփրկեց։ Այ աղջիկ ջան, այդ որ ասում ես` Թե «ՄԵԶ», ու՞մ ինկատի ունես, ասա, լուսավորիր, մթության մեջ չմնանք, մենք էլ իմանանք` ովքե՞ր եք այդ փրկիչներդ։ Գնացեք, գնացեք աղոթեք։ Ախր շա՜տ մեղք եք է…

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով