Տեսանյութ. Մենք վերադառնալու ենք մեր նախկին կյանքին…Արսեն Թորոսյանը հայտնեց լավ լուրը

Աշխարհում կա հարյուրից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են լինել վերջնական արդյունք: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը ասաց, որ ավելի հավանական է, որ քսանը կդառնան վերջնական.

«Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ էական է երկրագնդի ամբողջ բնակչության համար»: Արսեն Թորոսյանը ասաց, որ այժմ բանակցություններ են վարվում 2 ուղղություններով,

առաջինն ուղիղ արտադրողներն են. «Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը առընչություն ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է: Բանակցություններ կան ԱՀԿ-ի,

ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ նույնպես, որոնք փորձելու են հավաքական գնումներ կատարել, որ հավասարաչափ բաշխում անեն: Վտանգն այն է, որ կարող են լինել պետություններ, որոնք մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի հետևանքով մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝

հասանելի լինելուց մեկ տարի հետո: Տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020 թվականի վերջին կամ 2021թվականի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Սակայն ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն և մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է: Պիտի հետևել ու հետ չմնալ զարգացումներից: Արդյունքների մասին իրազեկ կպահեմ»:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով