Տեսանյութ։ «Օրենքով գող» Պզոի՝ Արմեն Ղազարյանի, մասնակցությամբ ծեծկռտուքն ընկել է համացանց

Օրերս մայրաքաղաքի ակումբներից մեկի մոտ ուժեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Դրա մասին ահազանգել էին ոստիկանություն։ Մի խումբ արբած տղամարդիկ աղմկում, հայհոյում և «կպնում» էին անցորդներին, որի հետևանգով էլ ծագեց վիճաբնություն անցնելով ձեռակռվի։

Արբած տղամարդկանց խմբի մեջ էր նաև «օրենքվ գող», «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանը։

Ոստիկանները հասնելուն պես 5 անձանց բերման են ենթարկել։ Սակայն ծառայության շենքում գտնվելը նույնիսկ չի սթափացրել տղամարդկանց։

Նրանցից մեկն առավել ակտիվորեն շարունակում էր անպատշաճ պահել իրեն և հայհոյանքներ բարձրաձայնել։

Անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Տեսահոլովակ դեպքի վայրից՝

Իսկ սա էլ ոստիկանությունում՝

Понравилась статья? Поделиться с друзьями: