Տեսանյութ։ Շնորհակալույուն երջանիկ մանկության համար մեր բարի ընկերներ․․․ Հազվագյուտ արխիվային կադրեր «Դե՛ սպասիր» մուլտֆիլմի ձայնագրման

Դժվարությամբ եմ պատկերացնում, որ ԽՍՀՄ-ի տարիներին ծնված այնպիսի մարդ գտնվի, որը չճանաչի այս մուլտֆիլմը։ Մանուկ հասակում առաջին նոտաները լսելիս կայծակնային արագությամբ տեղավորվում էինք հեռուստացույցի առջև, իսկ շատերս մինչև հիմ էլ հաճույքով այն դիտում ենք։

Մուլտֆիլմի պատմությունը սկիզբ է առել դեռ 1969 թվականին։ Այն ծամանկ ռեժիսոր Գեննադի Սոկոլսկին նկարահանեց առաջին կարճամետրաժ պիլոտային սերիան «Կառուսել» մուլտ-շքերթի համար։

ԱԱռաջին սերիայի հերոսները բավական տարբերվում էին մեզ համար սովորական դարձած գայլի և նապաստակի կերպարներից։ Ահա թե ինչպիսին էին՝

Բազմասերիանոց մուլտֆիլմ նկարահանելու գործին բռնվեց Վյաչեսլավ Կատյոնոչկինը։

Բոլոր սերիաների ընդհանուր միտքն էր նապաստակին բռնելու գայլի ապարդյուն փորձերը, և ինչպես միշտ, ամեն սերիայի վերջում գայլը բղավում է ճարպկորեն փախչող նապաստակի հետևից «Դե՛ սպասիր»։

Ի սկզբանե, գայլի ձայնագրման համար պլանավորում էին հանրահայտ երգիչ՝ Վլադիմիր Վիսոցկուն հրավիրել։ Սակայն այն տարիներին Վասոցկին ղեկավարության աչքերում հեղինակությամբ չէր փայլում և ստիպված եղան այդ մտքից հրաժարվել։

Բայց, համաձայնեք, գտվեց ոչ պակաս արժանի փոխարինող՝ Անատոլի Պապանովը։

Ի դեպ, Պապանովն այդ ժամանակ արդեն ուներ գայլ ձայնագրելու փորձ այլ մուլտֆիլմներում։ Ռումյանովային հաստատեցին անմիջապես։

Ահա այդ երկու լեգենդար տաղանդները գործի մեջ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: