Տեսանյութ։ Հոկտեմբերի 27, Քոչարյան, ԱԼՖԱ ջոկատ, Սերժ, Պուտին․․․ ինչ կապ կա նրանց միջև

Օրերս 8news-ը իր նոր վերլուծությունը հրապարակել էր Youtube-յան իր էջում։

Ըստ լրատվական ալիքի վերլուծության վառ երևում է ռուսական հետքը հոկտեմբերի 27-ի վճռագործության մեջ։

Այսօր, 20 տարի անց, ակնհայտ երևում է, որ վճռագործությունից օգտվեցին միայն ղարաբաղյան կլանը և Ռուսաստանը։

Ռ․Քոչարյանը, Ս․Սարգսյանը և նրանց ամբողջ կլանը ստացան Հայաստանը թալանելու անպատիժ մանդատ։

Իսկ Ռուսաստանը տիրացավ ՀՀ ռազմավարական բոլոր օբյեկտներին՝ գույք պարտքի դիմաց սխեմայով։

Սակայն Հայաստանի պարտքը փակելու համար բավարար կլիներ ընդհամենը մեկ օբյեկտը։

Փոխանցելով բոլորը Քչարյանն ու Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեցին, որ փակում են նաև հոկտեմբերի 27-ը կազմակերպելու և իրականացնելու պարտքը։

Միգուցե այս ամենը չվերլուծվեր կրկին, 20 տարի անց, եթե աչքի չընկներ ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի ընդգծված պահվածքը․ ՀՀ հանցագործներին չարտահանձնելը, Քոչարյանին շնորհավորելը, ավելի վաղ Ադրբեջանին զենք վաճառելը և այլն․․․

Մանրամասն վերլուծությունը այստեղ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: