Տեսանյութ։ Ծեծկռտուք դատարանի առջև։ Լինի Նիկոլը, լինի Լևոնը կհարվածեմ․․․ Արամ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և այլոց դատական գործի շուրջ կրքերն օրեցօր տաքանում են։

Կարծես երկու բանակի կիսված ժողովուրդը ավելի է բորբոքում արդեն իսկ եռման կետին հասած հարցը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթյան նստավայրում դատի ընթացքի ժամանակ, դատարանի դիմաց հակառակորդների «երկրպագուները» չկարողացան տիրապետել իրենց կրքերին և, ի վերջո, մի փունջ վիրավորանք ու անեծք ստանալուց հետո՝ Արամ Հարությունյանը հարվածեց «բարի» կնոջը։

Արարքն անմիջապես ալեկոծություն ստեղծեց ներկաների մոտ ստիպելով ոստիկանությանը խառնվել իրավիճակին։

Երկու ոստիկանի ուղեկցությամբ Հարությունյանը ճամփա բռնեց դեպի ոստիկանության մեքենա։

Ճանապարհի ամբողջ ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը պատասխանում էր լրագրողների հարցերին և բղավում իր տեսակետը կատարվողի շուրջ։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվնա Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլը խաղի մեջ չի այլևս», «Այսօր մեջտեղ են եկել այն մարդիկ, ովքեր հողեր էին հանձնում», «Էն մարդը որը ինձ կասի «թուրք» կստանա՝ կլինի Նիկոլը, կլինի Լևոնը, կլինի որևէ մեկը» ասում էր Ա․Հարությունյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: