Տեսանյութ։ «Ի՞նչ ենք ասելու մենք այն մորը, որ 30 տարի հետո Ջերմուկում առանց ձեռքի երեխա կծնի» Վարազդատ Կարապետյանը արտահայտել է իր կարծիքը

Վարազդատ Կարապետյանը 1in-ին տրված իր հարցազրույցում արտահայտեց իր տեսանկյունն ու կարծիքը Ամուլսարի շահագործման վերաբերյալ։

Նա պոզիտիվ է վերաբերվում կարծիքների նման բազմազանությանը համարելով դա իրական ժողովրդավարության դրսևորում, երբ բոլորը ազատ են իրենց կարծիքն արտահայտելու։

Ի դեպ, նա նշում է, որ թիմի ներսում ևս կարծիքները բաժանվում են երկու մասի։

Այս պահի դրությամբ, որևէ վերջնական որոշում կայացված չէ։ Դեռևս բնապահպանության նախարարությունը պետք է իր եզրակացությունը արտահայտի։

Բացի այդ վերջին երեք տարվա ընթացքում առաջ են եկել նոր գործոններ և դրանք ևս պետք է հաշվի առնվեն որոշումն ընդունելիս։

Ի վերջո, պետք է ընտրվի երկու որոշումներից մեկը՝ կամ Ամուլսարը մնում է սար և ընդհանրապես չի շահագործվում, և կամ էլ բոլոր գործոններն ու եզրակացությունները հաշվի առնելով, շահագործումը թույլատրվում է, սակայն խիստ վերահսկողության տակ և նախադեպը չունեցող ճշգրիտ սխեմայով պրոեկտի տեսքով, որը կարող է հետագայում դառնալ իդեալական շահագործման էտալոն։

Միայն այս երկու տարբերակն են կարող դառնալ որոշման վերջնակետ, քանի որ կատարվողի պատասխանատվությունը շատ բարձր է։

Սխալ որոշումն ու թերի շահագործումը ընդհամենը մի քանի տասնյակ տարի հետո, կարող են թողնել անդառնալի հետևանքներ։

Կարապետյանը զգոնացնում է՝ որ ընդհամենը մի 30 տարի հետո պետք է կարողանակ պարզ աչքերով նայել ժողովրդին։ «Ի՞նչ ենք ասելու մենք այն մորը, որ 30 տարի հետո Ջերմուկում առանց ձեռքի երեխա կծնի»,- Եզրափակում է նա իր միտքը։

Հուսանք, որ բոլոր ուսումնասիրություններն ու եզրակացությունները կարվեն ամբողջ պատասխանատվությամբ և ճշգրիտ տվյալներով, որ որոշումը կկայացվի մաքու խղճով և որ հետևանքները կլինեն միայն պոզիտիվ մեր երկրի և ժողովրդի համար։

Ամբողջ տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: