Տեսանյութ։ Բարձերով կռիվ էլֆի հետ հենց փողոցում։ Անկախ տարիքից բոլորը միանում են։

Ուրախ էմոցիաներ պարգևեց այս ձմեռ Բոստոնի քաղաքացիներին Բրենդան Էդվարդ անունով երիտասարդը։

Նա ուղղակի փողոց դուրս եկավ էլֆի հագուստով և երկու բարձով։

Վազքով մոտենալով անցորդներին, բղավում էր «Պատրաստվիր կռվին» նետում մի բարձը «հակառակորդին» և անցնում կռիվ անելուն։

Սկսվում էր կռիվը, որ ծիծաղ և ուրախություն էր պարգևում ոչ միայն մասնակիցներին, այլ նաև բոլոր անցորդներին։

Հակառակորդին Բրենդանը ընտրում էր անկախ տարիքից և սեռից։

Շատերն հետո տեսանյութի տակ իրենց գրառումներն ու շնորհակալությունն էին գրում, նշելով որ այս տղան «արեց իրենց օրը»։

Իսկ նրանք, ում բախտ չվիճակվեց տեսնել այս զվարճալի միջոցառումը ռեալ կյանքում, հնարավորություն ունեցան վայլել տեսանյութը ցանցում։

Ահա և հենց այն։ Դուք ևս բարձրացրեք ձեր տրամադրությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: