Վլադիմիր Պուտինի արյունոտ ուղերձը հայ ժողովրդին․․․

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը չնայած իր կարգավիճակին բազում շնորհավորանքներ ստացավ իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Շնորհավորողների շարքում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ուղերձը առավել մեծ ալեկոծություն ստեղծեց ցանցում։ Այդ կապակցությամբ Դավիթ Ջալալյանն իր էջում գրում է՝

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող մարտի 1-ի գործով գխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։

Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- մասնավորապես ասված է Պուտինի ուղերձում։

Մի՞ թե սա կարելի է որակել սովորական, պրոտոկոլային շնորհավորանք: Պատասխանը ավելի քան պարզ է, ոչ:

Այն որ մեր ռազմավարական դաշնակիցը դարձել է նախկին հանցավոր ռեժիմի գլխավոր պաշտպանն ու քրեական տարրերի անվտանգության գլխավոր երաշխավորը համոզվել էինք ոչ վաղ անցյալում:

Ռուսներն այսօր ատամներով պահում են պետական հանցագործության մեջ մեղադրվող դավաճաններին՝ ի դեմս Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությույանի: Պուտինի ուղերձը սակայն իր մեջ շատ ավելի վտանգավոր երանգներ է պարունակում:

Ռուսաստանի նախագահն ուղիղ տեքստով հերոսացնում է մի մարդու, որը մեղադրվում է անկախ Հայաստանի ամենաարյունոտ հանցագործության մեջ:

Պուտինը հերոսացնում է մի մարդու, որը Հայաստանի հասարակության շրջանում ունի հրեշի կերպար (վոին): Պուտինը քաջ գիտակցում է, որ այս քայլը տարակուսանք և բացասական արձագանք է ստանալու հայ ժողովրդի կողմից, բայց․․․:

Մեր ռազմավարական դաշնակիցը, կրկին անգամ փորձում է ցույց տալ, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է, և որ հասարակական կարծիքը իր համար որևէ նշանակություն ու կշիռ չունի:

Մեր ռազմավարական դաշնակիցը հերթական մեսիջն է ուղարկում ժողովրդի կողմից ձևավորված իշխանություններին, որի մեջ կարելի է բազմաթիվ տողատակեր, իսկ մեծ ցանկության դեմքում նաև սպառնալիքի ազդակներ տեսնել:

Ու եթե մեր իշխանությունները դիրքորոշման առումով կոշտացումների չգնան այս երևույթը կարող է լուրջ սպառնալիք դառնալ թե Հայաստանի ինքնիշխանության և թե ժողովրդավարական իշխանությունների համար:»

Ի դեպ շնորհավորանքից հետ չմնաց նաև Վազգեն Մանուկյանը՝

Понравилась статья? Поделиться с друзьями: