Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի ջախջախիչ պատասխանը Սերժ Սարգսյանին

Վարչապետի Մամլո խոսնակ Մանե Գևորգյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թվականի հունիսի քսանվեցի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, անհրաժեշտ եմ համարում շեշտել հետեւյալը. Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, քանզի ի տարբերություն 2,5 տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր ՀՀ-ի իշխանության և ժողովրդի

թիկունքում գործում է 5-րդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի և Սարգսյան Սերժո գնահատականները գրեթե նույնական են: Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քր. գործերով, քաղաքական հալ ածյալ են ինչպես

Իլհամ Ալեւի այնպես էլ Սարգսյան Սերժի համար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիեւի, այնպես էլ Սարգսյան Սերժի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատման համաձայն,

Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, անօրինական հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի տեսակետով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Ալիեւ Իլհամի այնպես էլ Սարգսյան Սերժի կողմից. Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը ու Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում

են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սարգսյան Սերժի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիեւ ու Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները պարզ են: Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016թ.-ին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ

Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի շուրջ, այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի վերաբերյալ, որը ադրբեջանի զինու ժին զրկում է գործելու շանսից: Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիս կուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի

սպшները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպшնում հայրենիքը 2017-ին, ինչ զե նքերով են պաշտպшնում այսօր, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017թվականին, ինչքան աշխատшվարձ են ստանում այժմ, զինվորները տեսնում են ինչ հшգուստ ու կոշիկ էին հագնում 2017թվականին, ինչ հագուստ և կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում այսօր, եւ միայն սա հերիք

է հասկանալու համшր, թե որն է ազգային ու որը ապազգային իշխանությունը: Սեփական ժողովրդին թալшնած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա шվելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրшվոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները ու կարողությունը: Եւ ինչու է նրա ու նրա խմբի կողմից Հայաստանի կառшվարման պատմությունը դարձել թալանի,

կոռուպցիայի, խայտառակության պատմություն: Ինչ վերաբերվում է սեփական կոռումպшցված թիմին և հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագшհի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյшնը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018Թ.-ին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ):

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով