Վարչապետի խոսքն են քննադատում` նվնվոց էր, թույլ էր, վախկոտ էր… Իմ` շարքային քաղաքացու կարծիքով, վարչապետը խոսում էր…Ալեքսանդր Սայադյանի դիպուկ գրառումը

Ալեքսանդր Սայադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Երբեք չեմ ընդունել կատեգորիկ կարծիքները, առավել ևս, երբ դրանք հայտնողները գործի, հարցի մասնագետները չեն։ Մանավանդ, երբ միայն կարծիք հայտնող են և ոչ մի պատասխանատվություն չկա իրենց ուսերին։

Նայում եմ ֆբ-ը… Վարչապետի խոսքն են քննադատում` նվնվոց էր, թույլ էր, վախկոտ էր… Ընդ որում «քննադատները» ոչ ռազմագետ են, ոչ պատասխանատվություն ունեցող պաշտոնյա, պարզապես իրենց երկիրը սիրող մարդիկ են։ Բայց երկիրը սիրել, դեռ չի նշանակում լինել քաղաքական և ռազմական գործի գիտակ և համարձակություն ունենալ` որոշելու ինչ անել և ինչպես գործել պատերազմական իրավիճակում։

Իմ` շարքային քաղաքացու կարծիքով, վարչապետը խոսում էր բաց, ազնվորեն, առանց ինչ-որ բան մեզնից թաքցնելու։ Երևի քննադատների ականջին, որ սովորել են վարչապետի էմոցիոնալ , բարձրաձայն ոճին, խո՞րթ, անսովո՞ր է թվացել նրա հանգիստ տոնը։ Գուցե և այդպես, բայց անձամբ ինձ համար նրա խոսքը վստահ էր, հավասարակշռված ու վճռական։

Քննադատներից որևէ մեկը ունա՞կ է իր վրա վերցնել պատասխանատվության այն ծանր բեռը, որ Փաշինյանի ուսերին է։ Փորձեք ձեզ դնել նրա տեղը, թե չէ կողքից խոսելը, խորհուրդ տալը, պահանջելը հեշտ է։ Չէի ուզի նրա տեղում լինել։
Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այն պահանջում է նաև իրավիճակի սթափ գնահատում,

որը շատերիս մոտ չի ստացվում։ Այսօր առավել, քան երբևե, վարչապետին պետք է մեր աջակցությունը, մեր օգնող խոսքը, նույնիսկ ավելի շատ, քան երկու տարի առաջ։ Չգիտեմ, ես այսպես եմ մտածում և դուք կարող եք չհամաձայնել ինձ։ Աստված պահապան մեր երկրին, բանակին ու ժողովրդին։ ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ…

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով