Սրտաճմլիկ տեսարան տարիներ անց՝ արջը կրկին հանդիպեց նրան փրկած տղամարդու հետ

Կենդանիները մեծամասամբ հիշում են այն մարդուն, ով մանկությունում փրկել կամ խնամել է նրանց: Եվ հետո, տարիներ անց, երբ նրանք կրկին հանդիպում են, կեննդանիները հիշում են իրենց փրկիչին:

Նման բան, երբեմն, պատահում է նույնիսկ վայրի կենդանիների հետ, որոնց ժամանակին փրկել են, խնամել և կրկին վերդարձրել վայրի բնություն: Պատահում է, որ ձեր ընկերներից մեկը մեկնում է և խնդրում իր բացակայության ընթացքում ժամանակավորապես խնամել կատու կամ շուն:

Ավելի ուշ պարզվում է, որ ընտանի կենդանին հասցնում է կպվել իր ժամանակավոր խնամակալին և հիշում է այն երջանկությունը, որ պարգևել է իրեն այդ անձը:

Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Նյու Յորքի կենդանաբանական այգում: Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Ջոնաթանը, որը ժամանակին քոթոթ էր խնամում, տարիներ անց որոշեց արդեն մեծ արջին՝ Սոնյաին, այցելության գալ:

Արջն արդեն մեծացել, վայրի և ահռելի դարձել, սակայն երբ տեսավ իր հին ընկերոջը, նա ուղղակի հալվեց և կարծես կրկին վերածվեց այն փոքրիկ քոթոթի, ինչպիսին էր տարիներ առաջ:

Կենդանաբանական այգու աշխատողներն ու այցելուները չկարողացան անտարբեր մնալ այս հուզիչ տեսարանին, ոմանք նույնիսկ լաց եղան և նկարահանեցին գեղեցիկ տեսարանը: Անհավատալի էր, սակայն երկուսն էլ շատ ուրախ էին և աննկարագրելիորեն անկեղծ հույզեր ապրեցին:

Տեսանյութից երևում է, թե որքան ուժեղ է մնացել վայրի կենդանու կապվածությունը մարդու նկատմամբ նույնիսկ շատ տարիներ անց: Որքան հաճելի է գիտակցել, որ նման դեպքերը հազվադեպ չեն, և մեզանից յուրաքանչյուրը կարող է զգալ այս հուզիչ պահերը:

Կենդանիների, նույնիսկ վայրի բնության և մարդկանց միջև բարեկամությունը բավականին իրական է, և նույնիսկ հուժկու կենդանիները ի վիճակի կերպարանափոխվել ու լավ ընկերներ դառնալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: