Ստիպված եմ դարձյալ կոշտ արձագանքել, ու կապ չունի՝ կին է, թե տղամարդ. Ստյոպա Սաֆարյան

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի երեքին ճեպազրույցի ընթացքում փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ

Բնակության վայրի բնակելի տեղից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում բժշկական դիմակ կրելը լինելու է անհրաժեշտ՝ բացառությամբ մինչև վեց

տարեկան բալիկների: Բժշկական Դիմակ չկրելու իրավունք կունենան ֆիզ. վարժություններ և հեծանվավարություն կատարողները նույնպես:
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով մի լուսանկար,

որտեղ ոմն Խաչատրյան Մարինե բոյկոտում է բժշկական դիմակներ կրելու դեմ՝ կատսրել է հետևյալ գրառումը. «Ստիպված եմ դարձյալ կոշտ արձագանքել, ու կապ չունի՝ կին է,

թե տղամարդ։ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և պարետատուն, հայ հասարակության թիկունքի մոտ ներդրված այս դիվերսանտների հարցերը լուծեք, բավ է։ Իմ, բոլորիս

ընտանիքների, տարեց անձանց, խոցելի առողջությամբ քաղաքացիների և հասարակության առողջությունը պատանդ չէ նմանատիպ դավադիրների անբարո գործունեությանը։ Միթե՞ նկատելի չէ՝ երբ

վարակի դեմ պայքարի արդյունավետություն է նշմարվում, նմանատիպ դիվերսիաներ են կատարվում․․․ Իրոք՝ դեմն առեք, Տարոնը ճշմարիտ էր, իսկ մենք սխալ․․․ Այսքա՞ն բացեյբաց գործել ԱԱԾ-ի դեմ և չնկատելու տա՞լ.

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով