Սովետական ​​կոսմետիկա և օծանելիք: Կարծում եմ բոլորտ կհիշեք:

Կարծես այլ կյանքից լինի: Շատերը կհիշեն, թե որքան դժվար էին ճարվում դիմահարդարման պարագաներն ու օծանելիքը։

Եվ որքան էին ուրախանում կանայք, երբ մարտի 8-ին սիրած օծանելիքի տուփն էին տեսնում: Ընտրությունը շատ քիչ էր: Գրեթե ոչինչ չկար ազատ վաճառքում՝ համեմատ արդի խանութների:

Սիրված նվերը ձեռք բերելու համար հերոսական արարքներ էին պահանջվում։

Այժմ մեր խանութները լի են կոսմետիկ արտադրանքի հսկայական ընտրությամբ՝ բերված Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից, ինչպես նաև տեղական արտադրության: Հետևաբար, ներկայիս երիտասարդների համար դժվար է հասկանալ և պատկերացնել այն ժամանակները:

Հատուկ ճոխություն էր «Շիպր»-ով օծվելը:

Այս հանրահայտ վազելինն օգտագործվում էր շուրթերը փափկեցնելու համար:

Սովետական ​​բիգուդին շատ նորաձև էր համարվում։ Բիգուդին լինում էր թեթև ալյումինե և ծանր — ջերմային:

Նրանց եփում էին, եռացրած ջրից հանում և անմիջապես փաթաթում մազերով:

Սովետական տուշ հոնքերի և թարթիչների համար։ Բոլորն օգտագործում էին այս չոթքով տարբերակը: Մի կաթիլ  ջրով խոնավեցնում էին և նրբորեն կիրառում հոնքերին ու թարթիչներին: Որոշ կանայք ասեղով առանձնացնում էին թարթիչները մինչ չորանալը և թեթևակի կլորացնում էին տաք գդալով:

Ռումյանա։ Շատերն այդ ռումյանան օգտագործում էին որպես շրթնաներկ:

Ունիվերսալ ատամի փոշի, որը խոնավեցնելիս դառնում է ատամի մածուկ:

Նման փոշին կատարյալ մաքրում էր արծաթը և սեղանի պարագաները:

Մանկական շամպուն կոնֆետի համեղ բուրմունքով։ Երեխաներին իսկապես դուր էր գալիս հոտը, իսկ մազերը փափկում էին:


Սիրված մանկական շամպուն խաղալիքի տեսքով, իսկ կափարիչի մեջ զանգակ:

Շատերն օգտագործում էին վարունգ լոսյոնը դեմքը մաքրելու համար:

«Прелесть»-ը մազերի լավագույն լաքն էր

Понравилась статья? Поделиться с друзьями: