Սկանդալային տեսանյութի առեղծվածը և Գևորգ Պետրոսյանի էժանագին մանիպուլյացիան

Հիշեցնենք, որ ներկայիս Քաղաքական լարված իրավիճակը հանգիստ չի տալիս ընդդիմադիրներին և նախկին իշխանության ներկայացուցիչները ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը հիասթափվի Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից։ Բարգավաճ

Հայաստան Կուսակցության պատգամավորները պահը բաց չեն թողնում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի մասին ապատեղեկատվություն տարածեն։ Երեկ էլ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր էջում կիսվելով տեսանյութ՝ կատարել

էր հետևյալ գրառումը. «Բա իմացա՞ք… Լսեցի՞ք… Մեզ համբերություն…» Հիշեցնենք, որ Այդ տեսանյութի մեջ Նիկոլ Փաշինյանի Ելույթից դրվագներ էին մոնտաժված, որտեղ նա խոսում է ադրբեջանին հողեր հանձնելու մասին։ Սակայն այսօր համացանցում

հայտնվել է մի տեսանյութ՝ « Գևորգ Պետրոսյանի էժանագին մանիպուլյացիան» անվանմամբ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության սկանդալային պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հանգիստ չի տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը։

Քննարկվող և վարկաբեկող հարցազրույցներին Հաջորդել է ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված, վիրավորանքներով համեմված՝ խայտառակ մոնտաժված տեսանյութը։
Տեսանյութը՝ ստորև.

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով