Սենսացիոն ազդակ Մեծ Բրիտանիայից․ Ինչպես է իրականացվել Մարտի 1-ի սպանդը․․․

Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունն այսօր հրապարակել է Մարտի 1-ի գործի վերաբերյալ, ըստ էության, սենսացիոն փաստաթղթեր: Մասնավորապես, BBC-ին հասած փաստերի համաձայն 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին:

Ավելին, ցուցարարների վրա կրակ են բացել մասնավորապես Արցախից բերված ուժայինները: Նույն աղբյուրի համաձայն՝ այդ ջոկատը տեղակայված է եղել նախագահի նստավայրի նկուղում: BBC-ի տեղեկությունների համաձայն հատուկ ջոկատայիններին այցելել են նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Բրիտանական հեռուստաընկերությունը չի բացառում նաև, որ իրականացված սպանդին իրենց մասնակցությունն են ունեցել օլիգարխներ՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանը: Մասնավորապես, նրանք կարող էին ֆինանսավորած լինել Երեւանում Ղարաբաղի ուժայինների գտնվելը՝ ցույցերը ցրելու օրերին:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ իշխանությունները հաստատուն քայլեր են կատարում Մարտի 1-ի ամբողջական բացահայտման համար, բրիտանական ծանրակշիռ հեռուստաընկերության կողմից այս հրապարակումը կարելի է որակել որպես շրջադարձային ազդակ:

BBC-ն, ըստ էության, առաջ ընկնելով գործի քննությունից ի լուր աշխարհի ի ցույց է դրել Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գլխավոր ֆիգուրներին: Սա նշանակում է, որ Եվրոպայում և մասնավորապես Մեծ Բրիտանիայում շահագրգռված են և լիահույս, որ 2008 թվականի դեպքերը լիարժեք կերպով կբացահայտվեն, իսկ մեղավորները՝ արժանի պատիժ կստանան:

Կարճ ասած, Բրիտանիան առաջ ընկնելով և ներկայացնելով Մարտի 1-ի գործի բացահայտման կմախքը՝ ՀՀ իշխանություններին, իրավապահներին հորդորել է ավելի հաստատակամ լինել այս հարցում և հնարավորինս արագ տալ իրավական գնահատական

Ֆեյսբուք՝ Դավիթ Ջալալյան

Понравилась статья? Поделиться с друзьями: