Սա տեսնել է պետք․ Օլիմպիական չեմպիոնուհու հրաշալի կատարումը՝ դուդուկի հնչյունների ներքո ողողել է ողջ համացանցը

Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի ազգությամբ՝ ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան մասնակցել է «Internationaux de France» Գրան պրիի երրորդ փուլին։ Ազատ

ծրագրի իր ելույթն նա կատարել է դուդուկի հնչյունների երաժշտության ներքո: Ալինան մարմնավորել է Կլեոպատրա թագուհու դերը։ Հիանալի, ջինջ սահքով իր անզուգական

կատարումն Ալինան սկսել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի անմահական կատարման տակ։ «The Feeling Begins»-ը Ջիվան Գասպարյանը, բրիտանացի երաժիշտ կոմպոզիտոր

Փիթեր Գեբրիելը և Բրայան Մեյը կատարել են Լոնդոնում՝ 2008 թվականին՝ հանրահայտ Նելսոն Մադելայի իննսունամյակին նվիրված համերգի ժամանակ։ Հաճելի է, որ այդպիսի հրաշալի կատարումն ընտրում է այդպիսի

բարձր կարգի մարզուհի, ով մարզվում է Էթերի Տուտբերիձեի գլխավորությամբ։ Մասնագետն ունի հայ-վրացական ծագում, ինչի մասին շատ անգամներ ասել է։ Հավանաբար, Ջիվան Գասպարյանի դուդուկը,

որն անտարբեր չի թողնում ոչ մեկի հոգիները, հենց նա է այդպիս մտահղացում մտացեք։ Չնայած հիասքանչ կատարմանը, Զագիտովան զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։ Տեսանյութը՝ ստորև. Վայելեք կատարումը.

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով